ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել ԵՄ–ի կողմից դատական համակարգին ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ շեշտելով դեսպանի անմիջական դերակատարումն ու սրտացավ վերաբերմունքը։

Նա կարևորել է Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի արդյունավետությունը։ Այս համատեքստում զրույց է ընթացել ծրագրի շարունակականության, ինչպես նաև տեխնիկական աջակցությանը միտված աշխատանքների իրականացման անհրաժեշտության մասին։

ԵՄ դեսպանը ներկայացրել է 2024 թվականին իրենց կողմից մշակված դատական համակարգին առնչվող զեկույցի որոշ մանրամասներ՝ այդ թվում դատական համակարգի մշտադիտարկմանը, դատավորների նշանակման կարգին, դատավորների մասնագիտական առաջխաղացման ընթացակարգերին առնչվող հատվածներ։ Նա տեղեկացրել է, որ զեկույցը մասնագիտական հանրությանը կներկայացվի աշնանը։

Հանդիպմանը քննարկվել են դատական համակարգի մատչելիությանը և ընթացիկ բարեփոխումներին առչվող մի շարք հարցեր։

Զրուցակիցները շոշափել են նաև դատարանների բեռնվածությանը, դատավորների բարեվարքությանը, նրանց պարտադիր ու ընթացիկ վերապատրաստումների արդյունավետությանը վերաբերող թեմաներ։ ԲԴԽ նախագահը հիշատակել է Եվրոպական միության աջակցության արդյունքում դատական ծառայողներին վերապատրաստման, կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ իրականացված ծրագրերը:

ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդարադատության ոլորտին առնչվող, օրենսդրական որոշ նախագծերի դրույթներ՝ մատնանշելով ԲԴԽ–ին անմիջականորեն և հարակից առնչակցություն ունեցող առաջարկությունները։ Այս համատեքստում նա ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ երկրների հետ բաց երկխոսության կարևորությունը, հավաստիացրել, որ դատական իշխանության կատարելագործումն իրավական պետության առաջնահերթություններից է։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբերի ձևաչափով իրականացվելիք փոխգործակցության շուրջ՝ ներառելով դատական համակարգի կողմից անձնական տվյալների պաշտպանության, կատարողականների գնահատման և մի շարք օրակարգային հարցեր։

Հայերեն English Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը