Հայաստան

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքները շարունակում են գտնվել անվտանգ տիրույթում

1 րոպեի ընթերցում

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքները շարունակում են գտնվել անվտանգ տիրույթում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը շարունակում է ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները՝ համաձայն ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 30-ի  826-Լ որոշման պահանջների։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել, դրանք  գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։

Հաստատված թույլատրելի առավելագույն ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության անվտանգ սահմանը կազմում է 60 միկրոռենտգեն/ժամ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում