Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

2 րոպեի ընթերցում

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու տարի գոյություն ունի, և առաջին անգամ է, որ ես Թուրքիայի նախագահի հետ դեմ դիմաց հանգիստ ներկայացնելու եմ մեր ծրագիրը»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը ընդգծել է, որ նախքան այն, թե ինչ արձագանք է տալու թուրքական կողմը, Հայաստանը պետք է ամբողջական ներկայացնի իր ծրագիրը։

«Սկզբից պետք է ասենք, ներկայացնենք մեր ծրագիրը՝ ինչի մասին է, հետո նոր եզրակացնենք, թե Թուրքիան ինչ է մտածում։ Կարծում եմ՝ չի կարող սա տեղի չունենալ, որովհետև առնվազն մինչև մեր այսօրվա խոսակցությունները և համաշխարհային զարգացումները ենթադրում են, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը լինելու է»,- ընդգծել է վարչապետը։

Վարչապետն անդրադարձել է նաև հնարավոր քաղաքական հետևանքներին, ընդգծելով, որ երբ նախագիծն իրականացվի, Ադրբեջանը, իր հերթին, կփորձի այն ներկայացնել որպես «Զանգեզուրի միջանցքի» իրագործում։

«Այդ էլ ենք հասկանում, այդ էլ պետք է խոստովանենք, որ երբ «Խաղաղության խաչմերուկ»-ը բացվի, Ադրբեջանը ասելու է՝ տեսեք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացվեց։ Սրան էլ պետք է պատրաստ լինենք»,- եզրափակել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում