Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլ այցի շրջանակներում այցելել է քաղաքի Կապույտ մզկիթ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը կատարած այցի մասին համապատասխան կարճ տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել և մոմ է վառել քաղաքի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում։
Վարչապետ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում էր ունեցել նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել հունիսի 20-ին։ ՀՀ վարչապետը հունիսի 20-ին հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։