Կրթություն

Մեկնարկում է օտարերկրյա դիմորդների գրանցման և փաստաթղթերի հայտագրման գործընթացը ՀՀ բուհեր

2 րոպեի ընթերցում

Մեկնարկում է օտարերկրյա դիմորդների  գրանցման և փաստաթղթերի հայտագրման գործընթացը ՀՀ բուհեր

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ սփյուռքահայերի՝ fs.emis.am էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Այն կիրականացվի հետևյալ ժամկետներում՝  

· Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ,

· Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ,

· Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,

· Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,

· Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ:

Հետադարձ կապ և ուղեցույց` հայերենով, անգլերենով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում