Երևան

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի բուժհաստատությունների մի խումբ աշխատակիցների

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի բուժհաստատությունների մի խումբ աշխատակիցների

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Բուժաշխատողների օրվան ընդառաջ պարգևատրել է Երևանի բուժհաստատությունների աշխատակիցների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։ 

«Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը պարգևատրում է մեր քաղաքի բուժհաստատությունների աշխատակիցներին։ Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը դառնում է լավ ավանդույթ։ Ավանդույթ՝ որը ծնվել է սրտանց, և որը բոլորիս համար դարձել է հարգանքի ու երախտագիտության օր։

Բժշկի գործը սովորական աշխատանք չէ։ Դուք ամեն օր կանգնած եք մարդկանց կողքին՝ դժվար ու պատասխանատու պահին։ Ձեր աշխատանքով դուք առողջություն եք վերադարձնում ու հաճախ՝ ուղղակի փրկում կյանքեր։

Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին»,- գրել է Ավինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում