Իրան

«Ռոսատոմ»-ն աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից

1 րոպեի ընթերցում

«Ռոսատոմ»-ն աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից

«Ռոսատոմ»-ն իր աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից, որոնք այնտեղ գործուղման մեջ էին, լրագրողներին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Մարդկանց մի մասին, որոնք «Բուշեր» ԱԷԿ-ում էին գտնվում գործուղման ռեժիմով, արդեն դուրս են տարել: Շնորհակալություն Ադրբեջանին և Հայաստանին (տարհանման հարցում օգնելու համար)՝ տարբեր ճանապարհներով, բայց այդքան դրական արդյունքով», - ասել է նա։

«Ռոսատոմ»-ը պատրաստ է ցանկացած սցենարի և չի բացառում անձնակազմի տարհանումն Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից», - նշել է Լիխաչովը։

Ըստ Լիխաչովի՝ տարհանման ժամանակ առաջին հերթին դուրս կտարվեն կանայք և երեխաները։ 

«Այո, մենք որոշակի ջանքեր ենք գործադրում կանանց և երեխաներին տարհանելու համար։ Մարդիկ տարիներ շարունակ աշխատում են այնտեղ, ապրում են ընտանիքներով», - ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում