Արարատ համայնքին է վերադարձվել Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

2 րոպեի ընթերցում

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Սուրենավան բնակավայրին 1997 թվականին սեփականության իրավունքով փոխանցված՝ Բարեկամության փողոցի 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքի և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքի փաստաթղթերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ Սուրենավան համայնքի նախկին ղեկավար Կ.Կ.-ն, մանկապարտեզի շենքի օտարման հիմքերի բացակայության պայմաններում, համայնքի ավագանու անդամներին, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, օրենքի պահանջների խախտմամբ կայացրել է ոչ իրավաչափ ակտեր: Մասնավորապես՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 22 միլիոն 248 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքը և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքը ձևական աճուրդի եղանակով 2018 թվականի մարտի 5-ին օտարվել է համայնքի ղեկավարի խնամուն, ինչի հետևանքով խախտվել են նախակրթական հաստատություն հաճախող երեխաների իրավունքներն ու օրինական շահերը: 

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքն օտարելու մասին որոշումը վերացնելու և գույքը համայնքի սեփականությանը վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա՝ Արարատ համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոցի 23/3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հունիսի 18-ին գրանցվել է Արարատ համայնքի սեփականության իրավունքը:

Քրեական վարույթ նախաձեռնելու և պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայց ներկայացնելու ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով