Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում՝ ընդ որում, վերացնելով անվտանգության առումով Իսրայելի մտահոգությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Ընդհանրապես, ինձ թվում է, որ նկատի առնելով խաղաղ ատոմի օգտագործումը, զարգացումը շարունակելու Իրանի ծրագրերը՝ նկատի է առնվում է նաև դրա կիրառումը գյուղատնտեսության, բժշկության և այլ բնագավառներում, բայց  դա ատոմային էներգետիկա չէ, և մենք կարող ենք Իրանի հետ աշխատել ատոմային էներգետիկայի բնագավառում: Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում: Որովհետև վստահության մակարդակը բավականին բարձր է մեր երկրների միջև: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ: Մենք կարող ենք  շարունակել այդ աշխատանքը և ապահովել նրանց շահերն այդ ոլորտում», - ասել է նա:

«Ես այժմ չեմ մտնի մանրամասնությունների մեջ։ Դրանք շատ են։ Եվ այդ բոլոր մանրամասնությունները մենք քննարկել ենք ինչպես  իսրայելական, այնպես էլ ամերիկյան կողմի հետ։ Այդպես մենք նաև որոշակի ազդանշաններ ենք ուղարկել մեր իրանցի բարեկամերին։ Եվ ընդհանրապես հնարավոր է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմային էներգետիկիայի բնագավառում և միևնույն ժամանակ  վերացնել Իսրայելի մտահոգություններն իր անվտանգության վերաբերյալ», - հավելել է Պուտինը։ 

Նախագահի խոսքով՝ ինքն առաջարկել է իրանական հարցի շուրջ «իրադրությունից հնարավոր ելք», բայց որոշումն Իրանի և Իսրայելի քաղաքական ղեկավարությանն է։ 

«Նման տարբերակներ, իմ կարծիքով, կան։ Մենք դրանք շարադրել ենք, կրկնում եմ, մեր բոլոր գործընկերներին՝ թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Իսրայելին և թե՛ Իրանին հայտնել ենք։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Մենք պարզապես խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք տեսնում իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքը։ Բայց որոշումն, իհարկե, կախված է այդ բոլոր երկրների, առաջին հերթին՝ Իրանի և Իսրայելի քաղաքական ղեկավարությունից», - նշել է Ռուսաստանի ղեկավարը։ 

Բացի այդ, Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը ժամանակին Իրանում ավարտել է Բուշերի ԱԷԿ-ի կառուցումը, որի նախագիծն սկզբնապես իրականացվել է գերմանական ընկերությունների կողմից։

«Մենք պայմանագիր ենք կնքել ևս երկու բլոկի կառուցման համար։ Աշխատանքներն ընթանում են, և մեր մասնագետներն այնտեղ են։ Ավելի քան երկու հարյուր մարդ։ Եվ մենք համաձայնության ենք եկել Իսրայելի ղեկավարության հետ, որ կապահովվի անվտանգությունը», - վստահեցրել է Ռուսաստանի նախագահը:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը