Վարդենիսի երաժշտական դպրոցների սաները մրցանակներ են նվաճել արվեստի միջազգային փառատոնում

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի  թիվ 1 և 2 մանկական երաժշտական դպրոցների սաները մրցանակներ են նվաճել վերջերս կայացած «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի սան Լինա Հակոբյանը «Դաշնամուր» անվանակարգում դարձել է առաջին կարգի մրցանակակիր։ Նույն հաստատությունից երկրորդ կարգի մրցանակակիր է դարձել Նարե Գաբոյանը, երրորդ կարգի մրցանակակիրներ՝ Ջուլիետա Կարապետյանը և Ռիմա Սարիբեկյանը։ 

Վարդենիսի թիվ 2 մանկանան երաժշտական դպրոցից առաջին կարգի մրցանակի է արժանացել Վահրամ Մկրտչյանը։

 Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը այս հաղթանակերի առիթով ընդունել և շնորհավորել է  Վարդենիսի թիվ 1, թիվ 2 մանկական երաժշտական դպրոցների տնօրեններ Աիդա Սաղաթելյանին, Արևիկ Ասատրյանին, մանկավարժներին և դպրոցի  շնորհալի սաներին՝ նրանց խրախուսելով  նվերներով։ 

Հայերեն

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Հունիսի 18-ի միջոցառումների անոնս

Վարչապետը հրավերի դեպքում կմասնակցի Բաքվում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ընտրակաշառքով պատերազմի սպառնալիք են ստեղծել․ վարչապետը՝ ընդդիմության մասին

ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը