Վարդենիսի երաժշտական դպրոցների սաները մրցանակներ են նվաճել արվեստի միջազգային փառատոնում
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի թիվ 1 և 2 մանկական երաժշտական դպրոցների սաները մրցանակներ են նվաճել վերջերս կայացած «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի սան Լինա Հակոբյանը «Դաշնամուր» անվանակարգում դարձել է առաջին կարգի մրցանակակիր։ Նույն հաստատությունից երկրորդ կարգի մրցանակակիր է դարձել Նարե Գաբոյանը, երրորդ կարգի մրցանակակիրներ՝ Ջուլիետա Կարապետյանը և Ռիմա Սարիբեկյանը։
Վարդենիսի թիվ 2 մանկանան երաժշտական դպրոցից առաջին կարգի մրցանակի է արժանացել Վահրամ Մկրտչյանը։
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը այս հաղթանակերի առիթով ընդունել և շնորհավորել է Վարդենիսի թիվ 1, թիվ 2 մանկական երաժշտական դպրոցների տնօրեններ Աիդա Սաղաթելյանին, Արևիկ Ասատրյանին, մանկավարժներին և դպրոցի շնորհալի սաներին՝ նրանց խրախուսելով նվերներով։