ՀՀ ՏԿԵ նախարարն ու Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են մի շարք հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։
Քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։
Կարդացեք հոդվածը` Русский