Ուրուգվայում տեղի է ունեցել Թումո կենտրոնի հիմնարկեքի արարողությունը
2 րոպեի ընթերցում

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը Կառասկո միջազգային օդանավակայանում ներկա է գտնվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին, Արտաքին հարաբերությունների նախարար Մարիո Լուբետկինը, Պաշտպանության նախարար Սանդրա Լասոն, Կրթության և մշակույթի նախարար Խոսե Կարլոս Մաիան, Ceibal կրթական նորարարական կենտրոնի նախագահ Ֆիորելլա Աիմը, Հանրային կրթության ազգային վարչության նախագահ Դանիել Կախիանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին, Corporación América Airports ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էուռնեկյանը, Ուրուգվայի պետական Ceibal կրթական նորարարական կենտրոնի նախագահ Ֆիորելլա Աիմը և Հանրային կրթության ազգային վարչության նախագահ Դանիել Կախիանին:
Հաղորդվում է, որ Թումո կենտրոնն Ուրուգվայում կբացվի 2026 թվականին և տեղակայված է լինելու Կառասկո միջազգային օդանավակայանի հարակից տարածքում: Նախագիծն իրականացվում է Corporación América Airports ընկերության և Ceibal-ի համագործակցությամբ: