Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի համաժողովը հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքին նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովը, որը պետք է մեկնարկեր հունիսի 17-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հետաձգվել է տարածաշրջանում լարվածության սրման պատճառով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին կազմակերպիչները հայտնել են մամուլի հաղորդագրությամբ։

«Մենք խորապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններով և տարածաշրջանում աճող լարվածությամբ և ստիպված ենք այդ կապակցությամբ հայտարարել, որ ժամանակավորապես դադարեցնում ենք Պաղեստինի հարցի խաղաղ լուծմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի կազմակերպման աշխատանքները»,-ասվում է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության տարածված հայտարարության մեջ։ Կազմակերպիչներն ընդգծել են, որ համաժողովի շրջանակում նախատեսված կլոր սեղանները կանցկացվեն մոտ ապագայում։

Համաժողովի նախագահներն ու համանախագահները նշել են, որ բարձր մակարդակի հանդիպման հրավիրման մասին կհայտարարեն առաջին իսկ հնարավորության դեպքում, սակայն դեռևս մոտավոր ամսաթիվ չեն նշել

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում