Երևան

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է օգոստոսի 1-ից դադարեցնել տրանսպորտում թղթային տոմսերի կիրառումը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է օգոստոսի 1-ից դադարեցնել տրանսպորտում թղթային տոմսերի կիրառումը

Այս ամառվա ընթացքում պետք է ապահովվի տրանսպորտում QR կոդով տոմսերի թղթային տարբերակի ամբողջական վերացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովել այս ամառվա ընթացքում։ Հետևաբար՝ Telcell-ի մեր գործընկերների հետ հասկացեք, թե որ ամսվանից սկսած։ Ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակով այլևս չպետք է գործի»,-ասաց Ավինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում