Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել իսրայելական հարձակման դեմ

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասնելով, որ Իրանի ԱԳ նախարարը ընդգծել է ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ Իսրայելի գործողություններին արագ արձագանքելու անհապաղ անհրաժեշտությունը։

Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արաղչին մանրամասներ է ներկայացրել Իսրայելի կողմից Իրանի տարածքում գտնվող բազմաթիվ օբյեկտների, այդ թվում՝ ռազմական բազաների, միջուկային օբյեկտների և բնակելի շենքերի վրա հասցված հարվածների մասին։ 

Նա վերահաստատել է, որ Իսրայելի գործողությունները Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում են՝ որպես ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետություն։ 

Արաղչին այդ հարվածները որակել է որպես ագրեսիայի բացահայտ ակտ՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը պահպանում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։  

Աբբաս Արաղչին կոչ է արել ՄԱԿ-ին անհապաղ գործել ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված իր պարտականությունների համաձայն՝ դատապարտելու Իսրայելի հարվածները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու Իսրայելի իշխանություններին պատասխանատվության ենթարկելու համար։  

Հաղորդվում է, որ Անտոնիո Գուտերեշն ափսոսանք է հայտնել և դատապարտել է հարձակումները՝ խոստանալով օգտագործել ՄԱԿ-ի կարողությունները՝ լարվածությունը նվազեցնելու և տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում