Ժամկետանց ձվի խմբաքանակը ոչնչացված լինելու մասին կեղծ ակտ կազմած և դրա դիմաց կաշառք ստացած նախկին պաշտոնյան դատապարտվել է ազատազրկման

3 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի նախկին պետ Ալեքսան Մկրտչյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, տուգանվել է 1 միլիոն 830 հազար դրամի չափով, և 3 տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նշելով, որ Ալեքսան Մկրտչյանը կազմակերպել է սննդային ձվի արտադրությամբ զբաղվող «Մյաս» ՍՊ ընկերության՝ պիտանելիության ժամկետն անցնելու պատճառով Հայաստան վերադարձված մեկ բեռնատար՝ շուրջ 300.000 ձուն սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը՝ դրա դիմաց ստանալով 250 հազար դրամ կաշառք, 

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված և մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան հանձնված քրեական գործով պարզվել էր, որ ՍԱՏՄ նույն Կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գուրգեն Պետրոսյանն իր ստորագրությամբ հաստատել է կեղծ տեղեկություններ պարունակող՝ վտանգավոր արտադրանքի ոչնչացման վերաբերյալ կազմված ակտ, որի համաձայն, իբր ոչնչացվել է պիտանելիության ժամկետն անցած շուրջ 300.000 ձու, իսկ «Մյաս» ՍՊ ընկերության տնօրեն Ռուդիկ Հովհաննիսյանն օժանդակել է այդ ակտի կազմմանը: Գուրգեն Պետրոսյանը կեղծ ակտը փոխանցել է նույն Կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանին՝ տեղեկացնելով, որ ոչնչացման ենթակա ձվի ամբողջ խմբաքանակը փաստացի չի ոչնչացվել:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի դատավճռով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, տուգանքի՝ 1 միլիոն 830 հազար դրամի չափով և 3 տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Նույն Կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գուրգեն Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի՝ 1 միլիոն 174 հազար դրամի չափով, «Մյաս» ՍՊ ընկերության տնօրեն Ռուդիկ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել և տուգանքի՝ 750 հազար դրամի չափով: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը