Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանը պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Քուվեյթի հարաբերությունները նոր թափ կստանան` ընդգրկելով տարբեր ոլորտներ: 

Դեսպան Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար` վստահեցնելով, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման եւ խորացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների, մասնավորապես, տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերին ու Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում