Թուրքիա

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Նեթանյահուն տարածաշրջանն ու աշխարհը ներքաշում է աղետի մեջ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Նեթանյահուն տարածաշրջանն ու աշխարհը ներքաշում է աղետի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել  է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներին՝ կոշտ քննադատության ենթարկելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:  

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը իր անխոհեմ, ագրեսիվ և անօրինական գործողություններով փորձում է տարածաշրջանը և ամբողջ աշխարհը ներքաշել աղետի մեջ: 

«Իսրայելի հարձակումները մեր հարևան Իրանի վրա ակնհայտ սադրանք են, որն անտեսում է միջազգային իրավունքը», - ասել է նա։

Թուրքիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը կանգնեցնել իսրայելական ավազակությունը, որն ուղղված է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունությունը խաթարելուն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում