Իրան

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

Իսրայելը վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Թեհրանի բնակելի շենքերին։

Հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան մտնող բոլոր չվերթերը կասեցվել են։ 

Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Սպահանի նահանգում։

Իսրայելի բանակը հայտարարություն է տարածել՝ հաստատելով Իրանի նկատմամբ իրականացված հարվածը։ Ըստ հայտարարության՝ հարվածներ են հասցվել ռազմական հրամանատարական կենտրոնների, ռազմական օբյեկտների, կենտրոնակայանների և միջուկային օբյեկտների։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ թիրախավորվել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր օբյեկտը և Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, ինչպես նաև միջուկային ոլորտի առաջատար գիտնականները և պաշտոնյաները։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Թել Ավիվի օդային տարածքը փակ է բոլոր տեսակի թռիչքների համար։

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելի հարվածներին՝ մեղադրելով ԱՄՆ-ին դրանց աջակցելու մեջ։ 

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ուղերձ է հղել հարվածների առնչությամբ՝ խոստանալով, որ երկիրն անպատիժ չի թողնի այս հարձակումը։ Նա հաստատել է, որ հարվածների հետևանքով զոհվել են մի քանի հրամանատարներ և գիտնականներ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում