Քաղաքականություն

Հայաստանի ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն ԱՄՆ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն ԱՄՆ

Հայաստանի ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ աշխատանքային այցով կգործուղվեն Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ):

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Վաշինգտոն կմեկնեն Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանն ու խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Պատգամավորները Վաշինգտոնում կլինեն հունիսի 23-27-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում