Լոնդոնում կայացած միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանը ներկայացնող Լիկա Ռոբերտսի «Ակունք» կտավը ճանաչվել է լավագույնը

2 րոպեի ընթերցում

Լոնդոնում կայացած Golden Time Talent Festival 2025 միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանը  ներկայացնող Լիկա Ռոբերտսի (Լ. Գզողյան) «Ակունք» կտավը ճանաչվել է լավագույնը և արժանացել Grand Prix մրցանակի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնը տեղի է ունեցել Լոնդոնի երկու հեղինակավոր մշակութային հարթակներում՝ 17–19 Triton Square, Regent’s Place և The Shaw Theatre, Euston Road։

Մասնակցել են ավելի քան 150 ստեղծագործող՝ 25-ից ավելի երկրներից։
Լիկա Ռոբերտսի «Ակունք» կտավը (չափսը՝ 60x70 սմ, յուղաներկ) առանձնացել է իր գաղափարական խորությամբ ու գեղարվեստական լեզվով։ Այն ոգեշնչված է արցախյան տոհմագորգերի Արևագորգ խմբին պատկանող Արև-Ծիլ գորգից։ Նկարիչը այն վերածել է լույսի, արմատների և վերածննդի խորհրդանիշի։

«Ստեղծելով այս աշխատանքը՝ ցանկացել եմ հիշեցնել մեր ժառանգության ակունքների մասին, որոնք շարունակում են ապրել ժամանակակից արվեստում», — նշել է հեղինակը։

Golden Time Talent փառատոնը ներառել է ցուցահանդես, համերգներ, կենդանի ելույթներ, ինչպես նաև միջազգային ժյուրի՝ 14 երկրներից։

«Ակունք» կտավի հաղթանակը միջազգային բարձր գնահատական է՝ ուղղված հայկական մշակութային ժառանգությանն ու ստեղծագործական ինքնությանը։ Սա ոչ միայն անձնական, այլև ազգային նվաճում է, որը ևս մեկ անգամ ապացուցում է՝ տաղանդն ու արմատները համամարդկային լեզու ունեն։

Հայերեն العربية

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում