ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի պատվիրակությանը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով արդեն իսկ երկրորդ անգամ Հայաստան այցելող Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և Հնդկաստանի հետ հաստատված բազմոլորտ համագործակցության հիմնական ուղղությունները:

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման կարևորությանը՝ Մնացական Սաֆարյանն ընդգծել է խաղաղության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ ՀՀ-ի կողմից գործադրվող շարունակական ջանքերը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Հնդկաստանի, Իրանի, Բանգլադեշի, Մյանմայի և Ռուանդայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներից բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում:

Հայերեն English Español Français Русский 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ