Ղազախստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին ենթադրում է զգոնություն ՆԱՏՕ-ի հետ շփումների հարցում. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Մոսկվան կասկած չունի, որ Ղազախստանը նպատակադրված է պարտավորությունների հետագա կատարմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, բայց մասնակցությունը դրան ենթադրում է զգոնություն ՆԱՏՕ-ի հետ շփումների հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ Ղազախստանի կողմից Մեծ Բրիտանիայի հետ ռազմական համագործակցության պլանի ստորագրման կապակցությամբ:

«Ցանկանում եմ ընդգծել մեկ բան. մենք կասկածներ չունենք Ղազախստանի կողմից ՀԱՊԿ-ի շրջանակներում իր դաշնակցային պարտավորությունների հետագա կատարման, ինչպես նաև ի շահ տարածաշրջանային անվտանգության ապահովման  կազմակերպության գործունեությանը կառուցողական  մասնակցության վերաբերյալ, ինչը ենթադրում է անհրաժեշտ զգոնություն ՆԱՏՕ-ի երկրների հետ շփումների հարցում: Դա, մասնավորապես, հաստատվել է մայիսի 28-ին Բիշքեկում կայացած  ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր՝  ուղղված միավորման գծով ռազմական համագործակցության հետագա խորացմանը», - դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Զախարովան հավելել է, որ Մոսկվայի սկզբունքներին դեմ է  մեկնաբանություններ տալ օտարերկրյա պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի վերաբերյալ:

Ավելի վաղ Ղազախստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2025-2026 թվականների ռազմական համագործակցության ծրագիր:

Հայերեն Русский

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ