Մշակույթ

Արփի Սինանյանը երկրորդ մրցանակի է արժանացել Վարշավայում կայացած օպերային երգիչների միջազգային մրցույթում

2 րոպեի ընթերցում

Արփի Սինանյանը երկրորդ մրցանակի է արժանացել Վարշավայում կայացած օպերային երգիչների միջազգային մրցույթում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Արփի Սինանյանն այս տարվա հունիսի 2-7-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան միջազգային 12-րդ մրցույթին և նվաճել երկրորդ պատվավոր տեղը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արփի Սինանյանը, հեղինակավոր մրցույթին մասնակցել է ավելի քան 80 օպերային երգիչ՝ աշխարհի տարբեր երկրներից։

Մրցույթի 3 փուլերը հաջողությամբ հաղթահարել են Հայաստանը ներկայացնող Արփի Սինանյանը և Ալեքս Դավեյանը։ Հայաստանի ներկայացուցիչները եզրափակիչ փուլում 4  մրցանակակիրների մեջ գրավել են երկրորդ և երրորդ տեղերը։ 

Մրցույթի արդյունքները վերլուծել և Արփի Սինանյանին որպես «հայտնություն, բացառիկ դրամատիկ սոպրանո, ադամանդ» են որակել ճանաչված երաժշտական քննադատները, ովքեր նշել են 22-ամյա երգչուհու բարդագույն երգացանկը, հասուն կատարումը, բեմական վարպետությունը։  

Արփի Սինանյանը Երևանի  Կոնսերվատորիայի լավագույն ուսանողներից է և անվանական կրթաթոշակառու։ Սովորել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Օլգա Գաբայանի դասարանում։ Միաժամանակ ընդգրկված է «Երիտասարդ օպերային երգիչներ» ծրագրում և խորացնում է գիտելիքները իր գործի գիտակ, նվիրյալ արվեստագետ Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ։ 

Արփի Սինանյանը մեկ տարի առաջ երկրորդ մրցանակ է նվաճել Իտալիայում կայացած միջազգային մրցույթում։ 

Նա արմատներով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում