Միացյալ Նահանգներ

Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ վերահաստատելով կառուցողական փոխգործակցության ցանկությունը

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ՝ վերահաստատելով կառուցողական փոխգործակցության ցանկությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի ժողովրդի անունից Ռուսաստանի ժողովրդին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ ռուս ժողովրդին աջակցելու հարցում, մինչ նրանք շարունակում են առաջ մղել ավելի պայծառ ապագայի իրենց ձգտումները», - հայտարարել է Ռուբիոն:

Նա նաև վերահաստատել է, որ Վաշինգտոնը ցանկանում է կառուցողական շփումներ ունենալ Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար։

«Մենք նաև օգտվում ենք այս հնարավորությունից՝ վերահաստատելու Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական փոխգործակցության Միացյալ Նահանգների ցանկությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տևական խաղաղություն հաստատելու համար։ Մենք հույս ունենք, որ խաղաղությունը կնպաստի մեր երկրների միջև ավելի փոխշահավետ հարաբերություններին», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում