Կրեմլում արագ արդյունքներ չեն ակնկալում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում

2 րոպեի ընթերցում

Ռուս-ամերիկյան հարաբերություններում բազմաթիվ «խոչընդոտներ» են կուտակվել, բայց երկխոսությունը վերսկսվել է և կշարունակվի, թեև արագ արդյունքներ չարժե ակնկալել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խոչընդոտները բազմաթիվ են երկկողմ հարաբերություններում։ Դժվար թե հնարավոր լինի որևէ արագ արդյունքի հույս ունենալ», - հունիսի 11-ին ասել է Պեսկովը լրագրողներին։

«Սակայն նման բարդ փուլային աշխատանքն սկսվել է և շարունակվելու է», - հավելել է նա։

Այսպես է նա մեկնաբանել հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն շուտով կանցկացնեն բանակցությունների նոր փուլ՝ իրենց հարաբերություններում կնճռոտ հանգամանքները վերացնելու համար։ Ըստ հրապարակման՝ նոր հանդիպումը կկայանա Մոսկվայում։

Կրեմլի ներկայացուցչին նաև հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ընդհատվել է ուկրաինական խնդրի պատճառով։

«Ոչ, երկխոսությունը շարունակվում է, այս ամենն իրականացվում է դիվանագիտական ​​​​գերատեսչությունների կողմից՝ նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի միջև ձեռք բերված ըմբռնումների շրջանակներում», - նշել է նա։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ կնճռոտ հարցերի վերացման շուրջ ՌԴ-ԱՄՆ խորհրդակցությունների երրորդ փուլը տեղի կունենա շատ շուտով:

Միացյալ Նահանգներ

Ռյաբկովը հայտարարել է մոտ ապագայում ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երրորդ փուլի անցկացման մասին

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ