Սպորտ

Հայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչ մրցումները, որոնց շուրջ 100 մարզուհի է մասնակցել Երևանից և Վանաձորից:

Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝ վերահաստատելով նախարարության աջակցությունը մարզաձևի շարունակական զարգացմանն ու տարածմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մեծահասակների պայքարում Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Անի Բարիկյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Միլանա Մոնախովան, բրոնզե մեդալը նվաճել է Լիլիթ Գևորգյանը։

Երիտասարդների մրցաշարում լավագույն արդյունքներն են գրանցել Կիռա Սարգսյանը (1-ին տեղ), Եվա Մելոյանը (2-րդ տեղ) և Գայանե Փիրումյանը (3-րդ տեղ)։

Պատանիների պայքարում հաղթող է ճանաչվել Եվա Բարիկյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Անի Սարգսյանը, երրորդ տեղը՝  Մերի Հարությունյանը։

Հայաստանի արտիստիկ լողի ֆեդերացիայի նախագահ Մարգարիտա Ղազարյանի խոսքով՝ մարզաձևը Հայաստանում շարունակում է ակտիվ զարգանալ. «Մեր նպատակն է ընդլայնել արտիստիկ լողի հասանելիությունը՝ ստեղծելով մարզումային նոր հնարավորություններ Հայաստանի տարբեր մարզերում»։

Առաջիկայում արտիստիկ լողի խմբակներ կհիմնվեն նաև Էջմիածնում և Գյումրիում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում