Երևան

Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները կմիացվեն Հյուսիս-հարավին` թեթևացնելով Դավթաշենի կամրջի բեռնվածությունը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները կմիացվեն Հյուսիս-հարավին` թեթևացնելով Դավթաշենի կամրջի բեռնվածությունը

Թբիլիսյան և Եղվարդի խճուղիների նոր ճանապարհահատվածի և երկու կամուրջների կառուցումը ոչ միայն զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կամրջի բեռնվածությունը, այլ նաև կապահովի Մ-4 միջպետական մայրուղու միացումը Հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։

«Երբ մենք Սևանի մայրուղով՝ Մ-4-ով գալիս ենք և մտնում ենք Թբիլիսյան խճուղի, մեզ ընդամենը մեկ հանգույց է պակասում, որպեսզի մտնենք ամբողջական Հյուսիս-հարավի շրջանցիկ ճանապարհ, և դա հենց Թբիլիսյան խճուղու և Եղվարդի խճուղու միացումն է», – ընդգծեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ այս նախագծի իրականացումը էական նշանակություն կունենա հատկապես բեռնատարների համար, և զարմանալի է, որ նախկինում այն չի ներառվել մայրուղային ծրագրերում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում