Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Բելգիայի անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Բեռնար Քվանտենը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով դրանց ամրապնդման ու շարունակական զարգացման անհրաժեշտությունը։ Անվտանգության և Ներքին գործերի նախարարը վերահաստատել է Հայաստանի ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ընդլայնելու Բելգիայի պատրաստակամությունը։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է նախարար Քվանտենին՝ պաշտոնի նշանակման կապակցությամբ։

ՀՀ ՆԳ նախարարը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը, կառուցվածքը, ինչպես նաև ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտում։

Միգրացիոն քաղաքականության շրջանակում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի ներկա փուլը և ծրագրերի իրագործմանն ուղղված գործողությունները՝ ընդգծելով դրանց ռազմավարական նշանակությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում։

Կողմերը քննարկել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ համագործակցված պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման և փորձի փոխանակման հնարավորությունները։ 

Բելգիայի Անվտանգության և Ներքին գործերի նախարար Բեռնար Քվանտենն ընդունել է Երևան այցելելու Արփինե Սարգսյանի հրավերը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացման և տեղեկատվության օպերատիվ փոխանակման նպատակով կապի սպաների ներգրավման անհրաժեշտությունը։ 

Կողմերը վերահաստատել են նախարարությունների միջև փոխայցերի կազմակերպման, ինչպես նաև փրկարարների և ոստիկանության ծառայողների վերապատրաստմանն ուղղված ծրագրերի ընդլայնման կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում