1 րոպեի ընթերցում
Գավառ քաղաքի Միքայելյան փողոցում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի Միքայելյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 435 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Միքայելյան փողոցի և նույն փողոցի վրա գտնվող թիվ 16, 18, 20 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում՝ 1,5 կիլոմետր երկարությամբ, 7000 քմ մակերեսով և մայթերի ու ջրահեռացման ներքին համակարգի կառուցում։
Աշխատանքները, որոնք իրականացնում է Գավառի «ՃՇՇ» ԲԲԸ-ն, նախատեսված են ավարտին հասցնել 2025 թվականի ընթացքում։