Քաղաքականություն

Հայաստանը ստորագրել է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը կարգավորող համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ստորագրել է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը կարգավորող համաձայնագիրը

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը Հայաստանի անունից ստորագրել է «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Նշվում է, որ սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։  

Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրվել է 18 երկրի կողմից, և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասել է 134-ի: Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին հանձնել են համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում