Քաղաքականություն

ՀՀ-ն և Ֆրանսիան Նիցայում կանցկացնեն կենսաբազմազանության պահպանման թեմայով միջոցառում. ներկա կլինի ՀՀ ԱԳ նախարարը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն և Ֆրանսիան Նիցայում կանցկացնեն կենսաբազմազանության պահպանման թեմայով միջոցառում. ներկա կլինի ՀՀ ԱԳ նախարարը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 9-10-ը աշխատանքային այցով կգտնվի Նիցայում (Ֆրանսիա)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։

Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալ երկրներ։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում