Վրաստան

Արմեն Փամբուխչյանն ու Գիորգի Տկեմալաձեն քննարկել են Երևանում և Թբիլիսիում իրականացվող ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Արմեն Փամբուխչյանն ու Գիորգի Տկեմալաձեն քննարկել են Երևանում և Թբիլիսիում իրականացվող ծրագրերը

Տեղական զարգացման տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի գործընկերոջ՝ Գիորգի Տկեմալաձեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու մայրաքաղաքներում իրականացվող ծրագրերը, բարեփոխումները և ապագա համագործակցության հնարավորությունները։ 

Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի համար կարևոր է նման ձևաչափով փորձի փոխանակումը, որը կնպաստի քաղաքային զարգացումներին և կառավարման արդյունավետության մեծացմանը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում