Վարդենիս համայնքում այս տարի կիրականացվի ճանապարհաշինական 8 ծրագիր

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուտով կմեկնարկեն ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, ճանապարհաշինական 8 ենթածրագրի իրականացման համար արդեն հայտարարված են շինարարական մրցույթները։ 

Մեծ Մասրիկ և Շատջրեք բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքների ձեռքբերման մրցույթը հայտարարվել է  84 միլիոն 101 հազար 110 դրամ, Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի գերեզմանոց տանող ճանապարհի և Ս.Ավետիսյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների մրցույթը՝ 87 միլիոն 311 հազար 990 դրամ,Վարդենիս համայնքի Վանեվան բնակավայրի Գարագաշի փողոցի ասֆալտապատման աշխատանքների մրցույթը՝ 129 միլիոն 458 հազար 004 դրամ, Ծովակ բնակավայրի փողոցների ասֆալտապատման, մայթերի կառուցման և կահավորման աշխատանքների մրցույթը՝ 273 միլիոն 328 հազար 040 դրամ, Լուսակունք բնակավայրի փողոցների ասֆալտապատման, մայթերի կառուցման և կահավորման աշխատանքների մրցույթը՝ 90 միլիոն 363 հազար 240 դրամ, Վարդենիսի քաղաքի Անդրեասյան, Երիտասարդության և Լ․ Ազգալդյան փողոցների ասֆալտապատման աշխատանքների մրցույթը՝ 149 միլիոն 796 հազար 970 դրամ, Վարդենիս քաղաքի Երիտասարդության 2 և 6, 12, 3 և 11, Արզոյան 2 հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքների մրցույթը՝ 94 միլիոն 454 հազար 699 դրամ, Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան 17 և 19, Լեռնագործների 1/1 և 1/2 հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքների մրցույթը` 82 միլիոն 311 հազար 560 դրամ նախնական արժեքով։ 

Շինարարական մրցույթների արդյունքները կամփոփվեն հունիսի 16-ին, իսկ շինաշխատանքների մեկնարկը կտրվի 2025 թվականի հուլիսի կեսերից։ 

Ճանապարհաշինական աշխատանքների իրականացման նախահաշվային արժեքը կազմում է 991 միլիոն 125 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ 

Հայերեն

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Հունիսի 18-ի միջոցառումների անոնս