Քաղաքականություն

Հայաստանում ղարաբաղյան որևէ կառույց չկա. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ղարաբաղյան որևէ կառույց չկա. Ալեն Սիմոնյան

Հայաստանում Լեռնային Ղարաբաղի որևէ կառույց չկա, եթե կան բաներ, որոնք կարելի է անվանել կառույց, դրանք հասարակական կազմակերպությունների մակարդակից ավել չեն կարող լինել։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Հայաստանում որևիցե ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, որ կարելի է ինչ-որ կառույց անվանել, դրանք ՀԿ-ների մակարդակից ավել չեն կարող լինել։ Հակառակ պարագայում ես պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմինները իրենց արձագանքը տան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետություն է, և պետության մեջ որևիցե այլ կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևէ մեկի կողմից»,- ասաց նա։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում