Պետությանը վերադարձված Օրգով գյուղում գտնվող 4 հա մակերեսով հողամասն ամրացվել է ԿԳՄՍՆ-ին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը Աշտարակ համայնքի Օրգով գյուղում գտնվող 4 հա մակերեսով հողամասը ամրացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հունիսի 5-ի նիստի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց, որ հողամասը պետությանն է վերադարձվել հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ ավելի քան երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած իրավական խախտումների գործով։  

«Հողամասը, որի շուկայական կադաստրային մոտարկված արժեքը կազմում է շուրջ 31,7 մլն դրամ, աճուրդի էր հանվել դեռ 2005 թվականին։ Աճուրդը հետագայում ճանաչվել է անվավեր, և դատախազության հայցի հիման վրա՝ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հունվարի 13-ին կայացրած վճռով այն վերադարձրել է պետությանը»,- ասաց Խուդաթյանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդգծեց՝ համայնքային շահերի պաշտպանության շրջանակում դատախազությունն ապացուցել է, որ նախկին համայնքապետը հողատարածքը տրամադրել էր իր որդուն, և վերջինս տարիներ շարունակ այն չի օգտագործել ըստ նպատակի։ 

«Սա հատուկ պահպանվող տարածք է, նպատակային նշանակության հողատարածք է, այդ պատճառով ամրացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը»,- ասաց Վարդապետյանը։

Հայերեն Français

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց