Թրամփը և Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը ու Վլադիմիր Պուտինը հունիսի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական կարգավորման և իրանական միջուկային խնդրի հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ ղեկավարը։ Կրեմլում հաստատել են զրույցի փաստը:

«Դա լավ խոսակցություն էր: Բայց այն զրույցը չէր, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության (Ուկրաինայում - խմբագրություն)»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում՝ հավելելով, որ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 15 րոպե:

Թրամփը նշել է, որ Պուտինն իրեն զգուշացրել է Ուկրաինական վերջին հարձակումներին պատասխանելու մտադրության մասին:

«Նախագահ Պուտինը շատ վճռականորեն ասել է, որ ստիպված կլինի պատասխանել օդանավակայանների վրա վերջերս իրականացված հարձակմանը»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Ըստ նրա, խոսվել է նաև հակամարտության կողմերի իրականացրած այլ հարվածների մասին:

Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրին:

«Քննարկել ենք Իրանը և այն փաստը, որ միջուկային զենքի վերաբերյալ որոշում կայացնելու համար Իրանի ժամանակը սպառվում է: Որոշումը պետք է արագ կայացվի: Նախագահ Պուտինին հայտարարել եմ, որ Իրանը չի կարող տիրապետել միջուկային զենքի, և հավատացած եմ, որ համաձայն ենք դրան»,- հայտարարել է Թրամփը:

Նա նշել է, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ քննարկումներին:

«Նախագահ Պուտինը նշել է, որ կարող է մասնակցել Իրանի հետ քննարկումներին և, հնարավոր է, դա օգնի արագ լուծել խնդիրը»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։

 

 

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս