British Petroleum-ը չի բացառում «Ղարաբաղ» հանքավայրում գազի պաշարների յուրացման հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Բրիտանական BP plc նավթագազային անդրազգային ընկերությունը Ադրբեջանում նավթի արդյունահանումից բացի հեռանկարում նախատեսում է դիտարկել նաև «Ղարաբաղ» հանքավայրի գազի պաշարների յուրացման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաքվի էներգետիկ համաժողովում հայտարարել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածաշրջանում ֆինանսների գծով փոխնախագահ Քոլին Ալանը։

«Չնայած այս պահին հիմնականում կենտրոնացած ենք այս հանքավայրի նավթային պաշարների յուրացմանը, բայց այստեղ հայտնաբերվել են նաև գազի պաշարներ, որոնց յուրացման հնարավորությունները կդիտարկենք ապագայում»,- նշել է նա:

Ավելի վաղ BP-ի արտահանման և շահագործման հարցերով գործադիր փոխնախագահ Գորդոն Բիրելը հայտարարել էր, որ ընկերությունը նախատեսում է 2029 թվականին սկսել «Ղարաբաղ» հանքավայրում նավթի առաջին արդյունահանումը: Այս հանքավայրում նավթի երկրաբանական պաշարները գնահատվում են ավելի քան 60 միլիոն տոննա, իսկ արդյունահանվողը՝ 21 միլիոն տոննա նավթ և 13 միլիարդ խորանարդ մետր գազ։

British Petroleum-ը ձեռք է բերել 35-ական տոկոս բաժնեմասով «Ղարաբաղ» հանքավայրի և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Այպարա-Դան Ուլդուզու-Աշրաֆի հեռանկարային հանքավայրերի յուրացման նախագծերին մասնակցելու իրավունք: Մնացած 65 տոկոսի իրավունքը պատկանում է Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությանը (SOCAR): Գործարքը վավերացնող համաձայնագրերը կողմերը ստորագրել են այս տարվա հունիսի 3-ին՝ «Բաքվի էներգետիկ շաբաթվա» շրջանակներում։ Երկու նախագծերի կառավարիչն էլ բրիտանական ընկերությունն է:

«Ղարաբաղ» հանքավայրի մասով բրիտանական ընկերությունն ընդգրկվել է ռիսկերի սպասարկման գործող պայմանագրում, իսկ Այպարա-Դան Ուլդուզու-Աշրաֆիի՝ 2018 թվականին կնքված արտադրանքի բաշխման համաձայնագրում:

2024 թվականի սեպտեմբերի 20-ին SOCAR-ը և BP-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ծովային երկու հարթակների՝ «Ղարաբաղ» նավթային հանքավայրի և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Այպարա-Դան Ուլդուզու-Աշրաֆի կառույցի վերաբերյալ։

«Ղարաբաղ» հանքավայրը գտնվում է Բաքվից 120 կմ արևելք, Կասպից ծովի Գյունեշլի հանքավայրից 20-25 կմ հեռավորության վրա և 150-200 մետր խորության վրա։ Այպարա-Դան Ուլդուզու-Աշրաֆի կառուցվածքը գտնվում է Բաքվից 90-110 կմ հյուսիս-արևելք, 80-180 մետր խորության վրա։

Հայերեն English Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը