Խուդաթյանը և Դունկանը հայտնել են ատոմային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 4-ին ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Դավիթ Խուդաթյանը ողջունել հյուրերին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը, հատկապես Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերած շարունակական աջակցության համար։ 

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև օրերս ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Հայկական ԱԷԿ-ում տեղադրված վարժասարքի համար։ 

Ըստ աղբյուրի՝ Դավիթ Խուդաթյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում ծավալված համագործակցությունը։  Կողմերը հայտնել են հետագա համագործակցությունը խորացնելու երկուստեք պատրաստակամություն։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության և Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը