Եվրոպա

Մակրոնը և Մելոնին քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և եվրոպական պաշտպանության ամրապնդումը

2 րոպեի ընթերցում

Մակրոնը և Մելոնին քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և եվրոպական պաշտպանության ամրապնդումը

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 3-ին հանդիպում են ունեցել Հռոմում՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտությունը և ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Կողմերի բանակցությունները տևել են 3 ժամ: Երկու ղեկավարները պայմանավորվել են համատեղ աշխատել ավելի ուժեղ Եվրոպա ստեղծելու ուղղությամբ։           

Հանդիպման արդյունքներով Ելիսեյան պալատի կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ կողմերը հայտնել են, որ Եվրոպան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողությունները՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը: 

«Ռուսական ագրեսիայի մեկնարկից ավելի քան երեք տարի անց և Ստամբուլում Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև բանակցություններից հետո Ֆրանսիայի և Իտալիայի շարունակական անդրդվելի աջակցությունն Ուկրաինային ավելի անհրաժեշտ է արդար և տևական կարգավորման հասնելու համար՝ միաժամանակ ենթադրելով եվրոպական պաշտպանության մասշտաբների հավակնոտ փոփոխություն՝ թե՛ ներդրումների, թե՛ եվրոպական պաշտպանական արդյունաբերական և տեխնոլոգիական բազային աջակցության առումով», - նշված է հայտարարության մեջ։

Հանդիպման ընթացքում Մելոնին և Մակրոնը քննարկել են նաև անվտանգությանը վերաբերող այլ հարցեր, մասնավորապես՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Լիբիայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում