Նորդիկ-բալթյան երկրները հույս են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենների ու ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ մամուլի հայտարարություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հունիսի 3-ին Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի ընթացքում Նորդիկ-բալթյան (NB8) երկրների քաղաքական տնօրեններն ու ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։

Նորդիկ-բալթյան երկրները վերահաստատեցին Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և քաղաքական երկխոսությունն ու տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրենց համատեղ հանձնառությունը։ Նորդիկ-բալթյան երկրները նաև լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի՝ Եվրոպական միության և Եվրոպայի մյուս գործընկերների հետ գործընկերությունը հետագա խորացնելու ձգտումներին։ Մինչ այս ճանապարհին արդեն իսկ գրանցվել են շոշափելի արդյունքներ, ընդգծվել է հետագա կոնկրետ արդյունքների միջոցով, օրինակ՝ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում, քաղաքացիների սպասելիքները բավարարելու կարևորությունը։

Հայաստանը կիսում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերում հանձնառությունները։ Նորդիկ-բալթյան երկրները ճանաչում և աջակցում են այս ոլորտներում Հայաստանի զգալի առաջընթացը և կշարունակեն աջակցել բարեփոխումների ջանքերին, որոնք գովելի են հատկապես շարունակվող մարտահրավերների պայմաններում։

Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերին, ինչպես նաև համագործակցությանն ու զարգացմանը՝ ողջունելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և հույս են հայտնում, որ կողմերը կստորագրեն համաձայնագիրը մոտ ապագայում։ Տարածաշրջանային կայունության, փոխկապակցվածության և բարգավաճման համատեքստում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը։

Այցի ընթացքում կողմերը համաձայնել են շարունակել կարծիքների և դիրքորոշումների փոխանակումը տարածաշրջանային, բազմակողմ և միջազգային հարցերի շուրջ»։

Հայերեն English Français ქართული Русский

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է