Երևան

Երևանում ինքնակամ կառուցված երեք շինություններ են ապամոնտաժվել

1 րոպեի ընթերցում

Երևանում ինքնակամ կառուցված երեք շինություններ են ապամոնտաժվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ.24 հասցեին կից՝ համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինությունը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետի որոշումներով ապամոնտաժվել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի հ.45 տան դիմաց, ինչպես նաև Իսակովի պողոտա հ.36 շենքի բակում՝ համայնքային հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության կառուցված քարե շինությունները:   

Ըստ աղբյուրի՝ ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում