Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է  քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գայ Ռայդերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության և դրա շրջանակներում հիմնարար բարեփոխումների իրականացման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և անդրադարձել է 2026-2030 թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի շուրջ տարվող աշխատանքներին ու Հայաստանում ՄԱԿ գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված Կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են 2026 թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) աշխատանքներին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ հանձնառությունը խաղաղության օրակարգին և այս համատեքստում ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում