ՌԴ-ն կարող է ժամանակավորապես սահմանափակել հայկական բուսասանիտարական հավաստագրերով ծաղիկների ներմուծումը

3 րոպեի ընթերցում

«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 16-ից կարող է ժամանակավորապես սահմանափակել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ դեպի Ռուսաստան ծաղիկների ներմուծումը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հաղորդագրության մեջ։   

«Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բույսերի ստուգումների արդյունքում հաճախակի հայտնաբերվող խախտումների առնչությամբ։ 

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է՝ եթե իրավիճակն արագորեն չշտկվի և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա ստիպված կլինի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կիրառել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ դեպի Ռուսաստան ծաղիկների ներմուծման համար։  

«Ռուսաստանի տարածքում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և ուժեղացնել վերահսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ» - ասված է հաղորդագրության մեջ: 

Գերատեսչությունը նշում է, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանում աճեցված ծաղիկների ներկրման կտրուկ աճ է նկատվում, և արդեն Ռուսաստան է ներկրվել 52 մլն հատ ծաղիկ, ինչը 49,7 տոկոսով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (34,7 մլն հատ)։ 

«Բացի այդ, արձանագրվել են բուսական արտադրանքի այլ տեսակներում կարանտինային օբյեկտների հայտնաբերման բազմակի դեպքեր, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

«Ռոսսելխոզնադզոր»-ի տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է, որ բեռնափոխադրումների ավելացմանը զուգահեռ՝ ավելացել է նաև կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ:  

«»Ռոսսելխոզնադզոր»-ի կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքում հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են