Թուրքիա

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցությունների

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցությունների

Ուկրաինայի պատվիրակությունը Թուրքիա է ժամանել ռուսաստանյան կողմի հետ բանակցություններ վարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Ռուսաստանի պատվիրակությունը Ստամբուլ էր ժամանել հունիսի 1-ի երեկոյան։

Ակնկալվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով՝ 14։00-ին), Բոսֆորի ափին գտնվող Չըրաղան պալատում, որը գտնվում է բանակցությունների նախորդ փուլի անցկացման վայրից՝ Դոլմաբահչեի նախագահական նստավայրից ոչ հեռու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում