ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ֆրանսիացի պատգամավորը անդրադարձել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին՝ ընդգծելով Ժիլբեր-Լյուկ Դըվինազի կարևոր ավանդը Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների ամրապնդման  գործում: Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը: 

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները: 

Հայերեն English Français Русский