Սպորտ

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքեց 14.766 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը, իսկ Մամիկոն Խաչատրյանը 14.733 միավորով երկրորդն է: 

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն առաջին անգամն էին մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում