Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն 2025» ֆորումի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախարարը կարևորել է Դըվինազի հետ հանդիպումը հունիսի 2-3-ը Գորիսում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին ընդառաջ, որին կմասնակցեն ՀՀ մարզերի և համայնքների ներկայացուցիչներ և Ֆրանսիայի ռեգիոններից ժամանող մեծաթիվ պատվիրակներ։

Կողմերն անդրադարձել են ՏԿԵՆ-ի և ՀՀ կառավարության այլ մարմինների հետ Ֆրանսիայի կառավարության կողմից արդեն իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում