Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակը կբացվի հունիսի 2-ին

1 րոպեի ընթերցում

Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը կբացվի հունիսի 2-ին։ 

«Արմենպրես»-ի տեղեկություններով պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը տեղի կունենա ժամը 12։30-ին։ 

Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսը կլինի Կարմեն Ափունցը, որն այս պահին զբաղեցնում է Գորիսում Ֆրանկոֆոն կենտրոնի տնօրենի պաշտոնը։ 

Ավելի վաղ Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակի բացման մասին հայտել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։  

Հայերեն العربية English Español فارسی Français Русский 中文